Ինչպես տեղեկացանք Artsakhpress-ի Guardian-ը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, գրում է․ «Արցախն այժմ սուր պակասություն է զգում։ Սնունդը քիչ է։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ բացակայում են նաև առաջին անհրաժեշտության դեղամիջոցները, հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը: Սուպերմարկետները դատարկ են, հասարակական ավտոբուսների ծառայությունները դադարեցվել են վառելիքի պակասի պատճառով. քաղաքի պիկ ժամն այլևս չկա: Շատ թաղամասեր զրկված են ջրից և էլեկտրականությունից»,-ասված է հոդվածում:The Guardian-ը նաև նշել է, որ ԱՀ բնակիչներն ասում են, թե Բաքվի ծրագիրը հստակ է՝ ստիպել իրենց սովի մատնվել, որպեսզի եթե ճանապարհը վերաբացվի, նրանք հեռանան: Պարբերականը գրում է՝ չնայած որոշակի դիվանագիտական առաջընթացին՝ Բաքուն մինչ այժմ չի լսում միջազգային խնդրանքները և Արցախի շուրջ հակամարտությունը դիտարկում է որպես ներքին խնդիր։