Միացյալ Նահանգների դեսպանատունը պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է դեսպանատունը բանաձևի նախագիծ ներկայացնել Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո, պատասխանել է. «Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են։Ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Արցախի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Բաքվի կառավարությանը քաջալերում ենք շուտափույթ բացել Բերձորի ճանապարհը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար»