Еrmenihaber կայքի փոխանցմամբ՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային իշխանությունները մերժել են թուրքական դեսպանատան դիմումը հարակից այգում  Թուրքական պետության 100 ամյակի կապակցությամբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի տեղադրման վերաբերյալ։ Պրահայի 6-րդ շրջանի մամուլի խոսնակը չեխական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ այդ որոշումը կայացվել քաղաքի ավագանու անդամների, շրջանային ղեկավարների և Չեխիայի արտգործնախարարության հետ համատեղ քննարկումներից հետո:

Բացի այդ տեղական «Mladá Fronta Dnes» թերթի կայքում հրապարակվել է Պրահայի 6-րդ շրջանի մշակույթի գծով պատասխանատու Ժան Լաջինայի հայտարարությունը:

Լաջինան նշել է, որ հիշյալ որոշումն ընդունելիս հաշվի են առնվել մի շարք չափանիշներ: Մերժման առաջին պատճառ է համարվել արձանի գեղարվեստական որակը և արձանի տեղակայման վայրը, ապա նաև անդրադարձ է եղել 1915-ի Հայերի դեմ իրականացված ցեղասպանութանը:

Պրահայի 6-րդ շրջանի մշակույթի գծով պատասխանատուն հիշեցրել է նաև, որ Չեխիայի Հանրապետությունը 1915-ին հայերի դեմ իրականացված ոճրագործությունը ընդունել և ճանաչել է որպես ցեղասպանություն: