Արցախի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ պրոֆեսոր Խուան Մենդեսը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ում։ Այն նաև հրապարակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջում:
Նշվում է, որ օգոստոսի 23-ին ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի փորձագիտական կարծիքը՝ Արցախի շարունակվող շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ-պետություների և մի շարք այլ երկրների դիվանագետներ։
Պրոֆեսոր Մենդեսը, մասնավորապես, ընդգծել է, որ Արցախում ներկա իրավիճակի համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռի կատարումից հրաժարվելը նշան է, որպեսզի գործարկվի վաղ կանխարգելման գործիքակազմը՝ ցեղասպանության կանխարգելման նպատակով։ Ըստ պրոֆեսոր Մենդեսի փորձագիտական կարծիքի՝ Արցախում ստեղծված իրավիճակը բավարար հիմք է միջազգային հանրության համար վաղ նախազգուշացման մեխանմիզմներն ու պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը գործարկելու առումով, գրում է Tert.am-ը։
Սակայն, Արևմտյան Հայաստանի կառավարությունը ցանկանում է շեշտել, որ այս նոր զեկույցը ոչ մի կերպ չի՛ ներկայացնում Արցախում բնիկ հայ ժողովրդի կարգավիճակն ու 1920 թվականի հայկական պետության տարածքային ամբողջականությունը ։ Այն չի ներկայացնում Արցախում տեղի ունեցածն ու իբրև դրա հետևանք՝ տարբեր ջարդերը։ Ավելի քան 100 տարի Արցախում և Նախիջևանում հայերի դեմոգրաֆիան ընկել կամ իսպառ վերացվել է։
https://un.mfa.am/file_manager/un_mission/Preliminary%20Opinion%20-%2023.08.2023.pdf