Ֆրանսիական Le Figaro  պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ օգնելու Արցախի 120  հազար բնակիչներին, որոնք Բաքվի կողմից շրջափակման մեջ գտնվելու պատճառով կանգնած են սովամահության եզրին։Պարբերականը նշում է, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկելու Հայաստան։ Նշվում է, որ փաստացի 2022 դեկտեմբերից Բաքվի կողմից Արցախը Գորիսի հետ կապող միակ ճանապարհն արգելափակելուց հետո տեղի հայ բնակչությունը պարբերաբար փորձությունների է ենթարկվում՝ զրկված լինելով սննդի, դեղորայքի, գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի մատակարարումներից։