Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխության։ NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Սոհբանին մասնավորապես ասել է․ «Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխության։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն այնպես, ինչպես մենք ճանաչում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք հաղորդակցության ուղիների բացմանը, մենք նման ուղիներ տրամադրեցինք նաեւ Ադրբեջանին։ Բայց հաղորդակցության բոլոր ուղիները պետք է լինեն այն երկրների տիրապետության տակ, որոնց տարածքում գտնվում են, հատկապես Հայաստանի դեպքում»։