Հայաստանի  թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը: Փայլուն խաղ է ցուցադրել 14-ամյա Ալբերտո Աթոյանը, ով 12 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և լավագույն արդյունքը ցույց տվեց առաջնության 286 մասնակիցների մեջ: Ալբերտոն նաև 170 կետով բարելավել  է իր արագ շախմատի վարկանիշը: