Ըստ «Արմենպրես»-ի՝ Մենեդեսը ասել է. «Խորապես անհանգստացած ենք, որ Բաքուն շարունակում է իր զազրելի պահվածքը, որն ուղղված է Արցախի հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության մուտքի արգելքին և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է»: Օգոստոսի 28-ին Բերձորի ճանապարհին տեղադրված ապօրինի անցակետում Բաքվի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Արցախի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Ավելի ուշ Բաքվի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե երիտասարդները ձերբակալվել են Բաքվի դրոշն անարգելու համար։ Բաքվի գլխավոր դատախազությունը նշել էր, որ երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում են կայացրել, նրանք 10-օրյա կալանքից հետո «կարտաքսվեն Բաքվի տարածքից»։