
Բաքուն ամսի 31-ին արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար:
Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն նշել է, որ արգելվել է ֆրանսիական օգնության անցկացումը Լաչինի միջանցքով։
Նա դատապարտել է Բաքվի այս քայլը և միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար ճգնաժամի խորացումը կանգնեցնելու համար։
Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը հույս ունի, որ մարդասիրական ապրանքներով բեռնված այս 10 մեքենաները կկարողանան անցնել Բերձորի միջանցքով և թեթևացնել արցախցիների դժվարությունները, և այս հարցը նախադեպ կդառնա այլ երկրների և տեղական ինքնակառավարման մարմինների համար։
Սակայն Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության այս նախաձեռնությունը չպետք է մոռանա, որ Ֆրանսիան իր նախագահ Մակրոնի հովանավորությամբ կարող է գրչի մի հարվածով լուծել Արցախի խնդիրը՝ իր ստորագրությունը դնելով Սեւրի Դաշնանագրի վրա։