
Հնագույն Անի քաղաքում, որը 2016 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, գիտնականներից, արվեստի պատմաբաններից, հնագետներից, ճարտարապետներից և ուսանողներից կազմված արշավախումբը 5 կետերում իրականացնում է պեղումներ՝ պատմական արտեֆակտներ և կառուցների ավերակներ հայտնաբերելու նպատակով։ Այս սեզոնի պեղումների ընթացքում հայտնաբերվել են միջնադարին պատկանող ջնարակապատ և անփայլ խեցեղեն, քարեր, ապակի, ոսկորներ, մետաղյա և փայտյա տարբեր առարկաներ: