
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության փխրուն գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն: Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը։ Մեզ անհրաժեշտ է Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն Արցախում։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է ուժեղացվի և տարածվի նաև Բաքվի պետական տարածքի վրա: