Արցախի ժողովրդին Բաքվի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին ստիպել ապրել նացիստական ռեժիմի իշխանության ներքո: Դա կնշանակի նույն ցեղասպանության մատնել 120,000 հայերի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս օրը խորհրդանշում է պայքարը մեր ժողորդի անբաժան մասի` Արցախի բնիկ հայ ժողովրդի արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար:
Չպետք է մոռանանք նաև, որ Բաքուն վարել և հիմա էլ շարունակում է հայատյաց ֆաշիստական քաղաքականություն թե´ Արցախի, թե´ Հայաստանի, էթնիկ հայկական ինքնության դեմ` բարձր հովանավորությամբ խրախուսվող ու անպատիժ հանցանքներով: Ես սա մշտապես փաստերով եմ ապացուցել: Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։ Սա բոլոր ժամանակներում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունն ունի ղեկավար պաշտոնյաներ, որոնց համար պետականության ուժն ու անվտանգությունը սեփական իշխանությունից ու պաշտոնից, քաղաքական շահերից թանկ են»: