ՎԱԼԵՆՍԻԱ Հայկական ծագումով ֆրանսիացի նախկին զինծառայողների ասոցիացիան իր տարեկան ժողովն անցկացրեց շաբաթ օրը՝ սեպտեմբերի 1-ին, Վալանսի Բանակի մշակույթի տանը:
Հանդիպմանը ներկա էին Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը, Արևմտյան Հայաստանի պաշտպանության փոխնախարար Սուրեն Շահումյանը և Լազուրի ափի հայ վետերանների նախագահ Ժան Ղազարոսյանը, ովքեր հրավիրված էին Հայկական ծագումով ֆրանսիացի վետերանների ասոցիացիաի կողմից։ Ներկա էր նաև Հայկական ծագումով ֆրանսիացի վետերանների ասոցիացիաի փոխնախագահ Խոսրոֆ Իլիոզերը։ Ասոցիացիաի նախագահ Ժորժ Էրեցյանը ներկայացրեց օրակարգը.
Տեղի ունեցավ նախագահության կազմի փոփոխություն (2023թ. հունիսի 8-ին մահացած գանձապահ Ռոբերտ Կապրիելանին փոխարինեց Ռոջեր Էմիրջյանովը, իսկ Ժորժ Կույումջյանը դառձավ ասոցիացիայի քարտուղար)։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ ճաշկերույթ :
Հանդիպումից հետո Հայկական ծագումով ֆրանսիացի նախկին զինծառայողների ասոցիացիան տարածել է հայտարարություն։
Դեկտեմբերի 12-ից Բաքուն փակ է պահում Բերձորի միջանցքը՝ Արցախի միակ ցամաքային մուտքը դեպի Հայաստան և արտաքին աշխարհ։
Այսպիսով, Բաքուն պատանդ է պահում 120 հազար արցախահայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, ովքեր գտնվում են էթնիկ զտումների եզրին: Բռնապետ Ալիևը շարունակում է 1915 թվականին իր թուրք դաշնակիցների կողմից Հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը՝ նպատակ ունենալով Արցախը ենթարկեցնել ադրբեջանական լծին և ադրբեջանացնել նրա բնիկ հայ բնակչությանը կամ ոչնչացնել նրանց էթնիկ զտումների միջոցով՝ գրավելով հայկական տարածքները, որոնք գոյություն ունեն անհիշելի ժամանակներից։ Անցյալ փետրվարին Հաագայի միջազգային քրեական դատարանը՝ ՄԱԿ-ի բարձրագույն միջազգային ատյանը, դատապարտեց Բերձորի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանից պահանջեց վերացնել այն, որպեսզի Արցախի խաղաղ բնակչությունը կարողանա ազատ տեղաշարժվել։ Բայց բռնապետ Ալիեւը ուշադրություն չդարձրեց Հաագայի տրիբունալի որոշմանը։ Բռնապետին աջակցում են Էրդողանը և, հնարավոր է, Պուտինը:
Ուստի, չնայած բազմաթիվ միջազգային կազմակերպությունների բազմիցս զգուշացումներին ու խնդրանքներին, Արցախի բնակչությունը կանգնած է սովի եզրին։ Ադրբեջանցիները դադարեցրել են Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները. Բերձորի միջանցքի դարպասների մոտ արգելափակված են մարդասիրական պաշարներն ու դեղամիջոցները։ Արցախում 120 հազար հայերի կյանքը վտանգի տակ է: Կոչ ենք անում պետական մարմիններին, կառավարություններին և միջազգային կազմակերպություններին հանուն մարդու իրավունքների մոբիլիզացնել ջանքերը՝ փրկելու Արցախի ժողովրդին բռնապետ Ալիևի ճիրաններից։ Ցեղասպանությունը շարունակվում է. Ցեղասպանություն՝ որի զոհերը թուրքական կառավարության մեղքով հայերն էին 1915 թվականին, և որը շարունակվում է այսոր թուրք նացիստների կողմից։ Դադարեցրեք Ալիևի հանցագործությունները՝ Կյանքի անունով! Հայկական ծագումով ֆրանսիացի նախկին զինծառայողների ասոցիացիան կոչ է անում միջազգային գործողությունների՝ դադարեցնելու այս հանցագործությունները, այս էթնիկ զտումներըն ու ցեղասպանությունը, որը տեղի է ունենում Արցախում մեր իսկ աչքի առաջ։ Սա հրատապ կարևորության հարց է։
Տեսանյութը ՝ մեր Յութուբյան էջում։