Ակնա-Ասկերան ճանապարհին հերթապահությունը իրականացվում է ըստ գրաֆիկի, որին մասնակցում են Ասկերանի,Ստեփանակերտի եւ շրջանների բնակիչները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը:

«Արցախը մերժում է Բաքվի «հումանիտար օգնությունը»։ Արցախցիների համար ընդունելի է միայն Բերձորի միջանցքով անխափան կապը Մայր Հայաստանի հետ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ  Բաքվի  «Կարմիր մահիկ» ընկերության բեռը շարունակում է մնալ Ակնայում՝ արցախահայությունն էլ իր հերթին՝ շարունակում է փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, հայտարարելով, որ Բաքուն ոչ թե պետք է «հումանիստ» խաղա, այլ բացի արցախահայության կյանքի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, որը փակելուց հետո 120 հազար խաղաղ բնակիչներ զրկված են կյանքի համար նախատեսված բոլոր պայմաններից։