«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում կհնչեն՝ Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Մորիս Ռավել և Նիկոլայ Կապուստին

Ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիին՝ Նոբուն, ով ի ծնե կույր է, նվագել սկսել է երկու տարեկանից:

2009թ.-ին ստացել է Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետևել է դաշնակահարի լայն

ճանաչումը ողջ աշխարհում` բացառիկ վիրտուոզության և նրա կատարումներում առկա հուզմունքայնություն համար: