Արդեն երեք տարի է Ջավախքի ՝ Ջավախեթյան փողոցում դեռ մի խնդիրը չլուծված մյուսն է բացահայտվում։ Մի քանի ամիս առաջ վերջապես սկսվեց փողոցի ասֆալտապատման աշխատանքները, սակայն հիմա էլ փողոցի 24 հասցեում կոյուղաջուրը լցվում է բնակելի տներ։

Ջավախքի  Ջավախեթյան փողոցի 24 հասցեում բնակվող Տոնականյան Անահիտը արդեն չգիտի ում դիմի, ինչ քայլեր ձեռնարկի։ Անձրևի ժամանակ կոյուղաջուրը դուրս է մղվում և կեղտաջուրը լցվում է տներ։ Այս իրավիճակից ոչ միայն Անահիտն է բողոքում, այլև նրա բոլոր հարևանները։ Բոլորը նշում են, նրանք ոչ մեկի վատություն չեն ուզում անել, ուղղակի ուզում են խնդրին լուծում տալ, եթե պատկան մարմինները լուծում չտան այս հարցին, ապա նրանք ստիպված կլինեն դիմել Թբիլիսի։ Լրագրողները  փորձեց պարզել, թե իրականում ո՞վ է պատասխանատու այս ամենի համար։ Ջավախքի քաղաքապետն ասաց․ «Տվյալ տարածքը սպասարկում է Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնը և այս պահին այն ընկերության հետ, որը շահել է ասֆալտապատման էլեկտրոնային մրցույթը, պայմանավորվածություն ունեն, որ աշխատանքների ընթացքում, եթե խնդիր առաջանա, ապա համաձայնեցնելով լուծեն, որպեսզի ասֆալտապատումից հետո այլևս խնդիր չառաջանա»։