ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Բաքվի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների թեմային, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Բաքվի կողմից Արցախի «դաժան շրջափակման» առնչությամբ։ Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել Facebook և Twitter սոցիալական ցանցերի իր էջերում։
«Մինչ օրս Բաքուն շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, իսկ անհետ կորած շատերի ճակատագիրը դեռ անհայտ է մնում։ Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում դեռ չեն գտնում իրենց հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում եմ դաժան շրջափակման ավարտի համար», – գրել է Շիֆը:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս արտահայտել է իր մտահոգություը Արցախում բնակվող իր զավակների ճակատագրի վերաբերյալ: Շուշիից տեղահանվածների գործով ՄԻԵԴ-ում շուտով կսկսվեն ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությանբ մուտք եղած շուշեցիների գործերի դատավարությունը: Մենք ուշի-ուշով հետևում ենք ապորինաբար Բաքվի բանտերում հայտնված մեր քաղաքացիների ճակատագրերով: Գիտենալով. որ Բաքվի խոստումները ոչ մի արժեք չունեն, մենք պատրաստվում ենք ռազմագերիների գործերով ևս դատավարություն սկսենք Բաքվի իշխանությունների ապօրինի դործողությունների կապակցությամբ: Մենք մեր քաղաքացիների հետ ենք և ամեն ինչ կանենք նրանց հանդեպ կատարված ցանկացած ապօրինության հեղինակներին արժանի պատիժ տալու համար: