Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, կա մեկ վիրավոր. Արցախի ՊՆ

Բաքվի զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 12։15-ի սահմաններում Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Բաքվի զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։                                                               Արդեն երկրորդ օրն է Բաքուն Արևելյան Հայաստանի և Արցախի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով