Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հանձնաժողովն առաջարկել է․
․ հրատապ ընթացակարգով կազմակերպել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում,
․ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։