Պատերազմը նոր փորձությունների ենթարկեց հայ-քրդական հարաբերությունների զարգացման ընթացքը: Երիտթուրք պարագլուխները հիանալի գիտակցում էին, որ Արևմտյան Հայաստանի հայերի հարցի տրամաբանական լուծումը կարող է հանգեցնել Հայաստանի անկախությանը: Անգամ նրանք պատրաստ էին հաշտվել ընդարձակ ու հարուստ արաբական հողերի կորստի հետ, բայց ոչ երբեք Հայաստանի, քանի որ այն ընկած էր Մեծ Թուրան տանող ճանապարհի վրա, որը թուրք ազգի համար կենսական նշանակություն ուներ: Այս խոչընդոտը վերացնելու նպատակով Օսմանյան կայսրությունը մշակեց երկրի հայ ազգաբնակչության ցեղասպանության և նրա բնօրրանի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափման ծրագիր, որն էլ իրականացվեց պատերազմի տարիներին։ Երիտթուրքական կառավարությունը որոշեց լայնորեն օգտագործել քրդերի ռազմական ուժը ինչպես մարտական գործողություններում, այնպես էլ ներքաղաքական կյանքում: Ավելի հաճախակի էին դառնում այն դեպքերը, երբ հայ ու քուրդ գյուղացիությունը համատեղ էր հանդես գալիս իրենց հարստահարող ու կողոպտող բեկերի ու աղաների դեմ: 1907թ. հայ գյուղացիները 48 ժամ շարունակ Վանի վիլայեթում, Շատախի շրջանում կռվում էին քուրդ ավազակների դեմ, որոնք խլել էին քուրդ գյուղացիների անասունները: Համատեղ ջանքերով՝ գողացված անասունները վերադարձվեցին իրենց տերերին։ Նախապատերազմյան տարիներին Ռուսաստանը փորձում էր սիրաշահել քրդերին, սակայն պատերազմի սկզբում համոզվելով, որ քրդերը անվերապահորեն աջակցում են թուրքերին, կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, և ռազմական գործողությունների ժամանակ ավերում էին անգամ քրդական գյուղերն ու բնակավայրերը ։  Փաստորեն քրդերի շրջանում գտնվեցին հավաքականություններ, որոնք ոչ միայն չմասնակցեցին հայկական դեմ իրականացվող  կոտորածներին, այլև ապաստան տվեցին հայերին : Բազմաթիվ ցեղապետեր ենթարկվել են թուրքական հալածանքների միայն նրա համար, որ հայերին վերցրել են իրենց պաշտպանության տակ ու նրանց չհայտնաբերելու համար պահել են քրդական տարազով։Անտեսել ու հաշվի չառնել այս փաստը, նշանակում է հայքրդական հարաբերությունների պատմությունը լուսաբանել միակողմանիորեն ։ Քրդական գործոնը օգնեց թուրքերին վերջնականապես «լուծել» Արևմտյան Հայաստանի հայերի հարցը, առանց որի դա անհնար էր «Կասկածե դուրս է, որ եթե քրդական օժանդակությունը չըլլար, թուրքերը շատ մեծ դժվարության պիտի մատնվեին հայերուն դեմ իրենց ձեռնարկներուն մեջ»։ Դա միանգամայն բնական էր: Արևմտյան Հայաստանը նվաճված էր թուրքերի կողմից, 1,5 միլիոնից ավելի  հայ բնակչությունը կոտորված էր, իսկ կենդանի մնացածները դեգերում էին արաբական կիզիչ անապատներում, հանգչում Դեր-Զորի ավազուտներում ։ Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանի տարածքում քրդական էթնիկական տարրը ձեռք բերեց գերակշիռ դիրք ու կազմեց մեծամասնություն: Կարծես թե իրականանում էր երիտթուրքերի կողմից քրդերին խոստացված ինքնավար Քրդստան ստեղծելու ծրագիրը: Սակայն ընդհակառակը, երիտթուրքերի համար օրակարգի անհետաձգելի հարց դարձավ «քրդական պրոբլեմի» լուծումը: Այժմ եկել է ժամանակը, որպեսզի քրդերը դասեր քաղեն պատմությունից։ Այսօր Տիգրանակերտում  ապրող հետազոտողներ Ադնան Չելիքը և Նամք Քեմալ Դինչը գրի են առել  Տիգրանակերտի  քուրդ բնակչության բանավոր հիշողությունները Հայեր դեմ իրականացված  ցեղասպանության մասին, որոնք անվանել են «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Տիգրանակերտում»ֈ Գրքում խոսվում է հայ-քրդական բարեկամական կապերի, ավանդույթների, կենցաղի մշակույթի, հայ-քրդական բախումների և Հայերի դեմ իրականացված ցեղասպանության վերապրումների մասին։