Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը ` Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է  Արևելյան Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում որևէ օտար զինուժի ներկայությունը գործերի վիճակը բարդացնող գործոն է, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը ։

Իրանցի նախարարը շեշտել է տարածաշրջանային խնդիրների լուծում գտնելու անհրաժեշտությունը՝ հասնելու կայուն խաղաղության: Աբդոլլահիանի համոզմամբ՝ երկխոսությունն ու տարածաշրջանային մեխանիզմները, ներառյալ 3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համապարփակ խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիներն են:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը կարող է հասկանալ Իրանի իշխանությունների մտահոգությունը Հայաստանում համատեղ զորավարժությունների ժամանակ օտար ուժերի ներկայության վերաբերյալ, սակայն պետք է հաշվի առնի նաև ջիհադականների ներկայությունը 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ Արևմտյան Հայաստանի սահմաններին (Արցախ+Նախիջևան) Թուրքիայի և արևմտյան ու իսրայելական ռազմական տեխնոլոգիաների աջակցությամբ և Իրանի լռությունը: