Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․
Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Բեձորի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ:
Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը:
Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը:
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Բերձորի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։
Աղդամի ճանապարհի բացումը գոյութենական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին: