Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, կարծես, չի լսում, թե ինչ է ուզում ասել Եվրախորհրդարանը Արցախի վերաբերյալ: Այդ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն:

«Ռուսաստանը լուծում չէ, Թուրքիայի հետ խորհրդակցություններն այնքան էլ լավ գաղափար չեն: Եվրոպական դիվանագիտությունը պետք է դադարեցնի իմպրովիզացիան և ավելի ուժեղանա»,- նշել է Ն. Լուազոն: