westernarmeniatv.com-ը ներկայացնում է լրագրող, ֆոտոլուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի
՝«Միջազգային պաշարման և օկուպացիայի տակ գտնվող Արցախը» հոդվածից մի հատված։
Արցախի պաշարումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Բաքվի և Ռուսաստանի ռազմական խաղաղարար ուժերի պաշտպանության ներքո։ Այս պաշարումը լավ հասկանալու համար թեման պետք է լավ իմանալ։ Այս պաշարումն ունի ռազմավարական նպատակ և սահմանում. սա միայն Բաքվի կողմից նախաձեռնված և շարունակվող գործողություն չէ։ Մենք բոլորս կարող ենք հարցը ներկայացնել տարբեր կողմերից։ Բայց դա անելիս մենք պետք է հանրությանը ներկայացնենք փաստերն իրենց ողջ իսկությամբ։ Ավելի հասկանալի կլինի սկսել ապրած իրողություններից՝ առանց թեման չափազանց բարդացնելու։ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն օկուպացվել և շրջափակվել է Բաքվի և ռուս խաղաղապահ ուժերի կողմից։ Բաքվի նպատակն է. Արցախում ապրող հայերին իրենց արմատներից պոկելով արտաքսել կամ տնտեսական ու տրանսպորտային շրջափակման միջոցով տեղի հայ ժողովրդին սովի ու ծարավի մատնել և նրանց զանգվածային մահացության պատճառ դառնալ` զրկելով նրանց առողջապահական տարրական պարագաներից և դեղամիջոցներից։ Նպատակն՝ այս եղանակով հայերի գոյությանը վերջ դնելով ցեղասպանություն իրականացնելն է։ Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ ցեղասպանությունն ու հարձակումները շարունակվում են տարիներ շարունակ։ Այս պաշարման և օկուպացիայի գլխավոր դերակատարներն են Ալիևը, Էրդողանն ու Պուտինը, սակայն մյուս դերակատարներին ևս պետք չէ մոռանալ։ Հնարավոր չէ, որ այս պաշարումն ու օկուպացիան շարունակվեն առանց այդ դերակատարների նյութական, քաղաքական, ռազմական և դիվանագիտական աջակցության։ Հատկապես ուկրաինական պատերազմի և շարունակվող էներգետիկ և տնտեսական ճգնաժամի պատճառով եվրոպական շատ երկրներ լուռ հավանություն են տալիս Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը՝ նրա հետ զարգացրած տնտեսական հարաբերությունների պատճառով։ Չպետք է մոռանալ նաև Բաքվի նավթագազային SOCAR ընկերության կողմից Եվրոպայում կաշառակերության և այլ անօրինական գործունեության մասին։ Բացահայտված փաստաթղթերի համաձայն՝ Ալիևի վարչակազմը միլիարդավոր դոլարների կաշառք է բաժանել տարբեր կառույցների՝ ԱՄՆ-ի և եվրոպացի պատգամավորների գլխավորությամբ։
Մենք չպետք է մոռանանք, որ միշտ կա երկու աշխարհ՝ նրանք, ովքեր աշխարհը տանում են դեպի աղետի՝ հանուն իրենց իմպերիալիստական նպատակների և շահերի, և պատվախնդիր ժողովուրդներն ու ազգերը, որոնք դիմադրում են դրան: Ինչպես Հիտլերը, Մուսոլինին, Պինոչետը, Սադամը և այլք, ովքեր աշխարհը ներքաշեցին աղետի մեջ, նետվեցին պատմության աղբանոցը, այնպես էլ Ալիևի, Էրդողանի, Պուտինի և մյուսների վերջը նույնն է լինելու։