Միջազգային հանրությունը, մեծ տերությունները ծրագրում են մի ամբողջ ժողովրդի ելքը Արցախից, հենց այդպիսի արդյունք է նախապատրաստվում: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էբները։
Նրա խոսքով՝ մեծ տերությունները օրակարգից հանել են ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ «ԱՄՆ-ն խոսում է Բերձորի եւ Ակնաի ճանապարհների զուգահեռ բացման մասին։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ երկու ճանապարհները միաժամանակ բացվեն և ինչի՞ կբախվի բնակչությունը», հարց ուղղեց Էբները։
«Այսօր պատերազմն իրականացվում է դիվանագիտական դաշտում՝ Արցախից հայերի արտագաղթի հասնելու նպատակով։ Վերջերս Ալիեւի ներկայացուցիչը հայտարարել է, որ ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, եթե անջատողական խմբավորումները շարունակեն պատանդ պահել սեփական ժողովրդին: Դա ցեղասպանության սպառնալիք է։ Ընդ որում, մեծ տերությունները, կարծես, աջակցում են Բաքվին», նշել է նա։