19-րդ դարի վերջին սկսված հայկական ազատագրական պայքարի ժամանակ հայ հայրենասերների գլխավոր թշնամիները օսմաններն էին՝ արևելյան Փոքր Ասիայի մուսուլմանները՝ հիմնականում քրդերն ու թուրքերը։ Հայկական հայրենասիրական շարժման ձևավորումը սկսվել է 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմի ավարտին և ուժեղացել Օսմանյան կայսրության քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի ներդրմամբ ու  Կարինի  տաճարի արշավանքով։ Հոդված 166-ը նախատեսված էր զենքի տիրապետման վերահսկողության համար, սակայն օգտագործվում էր հայերի դեմ՝ սահմանափակելով նրանց զենքի տիրապետումը։ Տեղի որոշ քուրդ ցեղեր զինված են եղել և հայերի վրա հարձակվելու հրաման են ունեցել։ Սակայն հարկ է նշել նաև, որ ոչ բոլոր քրդերն են մասնակցել հայերի սպանություններին, շատերը նույնիսկ օգնել են հայերին փախչել Օսմանյան կայսրությունից։ Շատ քուրդ քաղաքական գործիչներ հայերին թաքցրել են Համիդիե կորպուսից և թուրք զինվորներից․ այդպիսի քրդերից էր Խնուսի քուրդ քաղաքապետը։ Այնուամենայնիվ, քրդերը մեծ դեր խաղացին Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության իրականացման ժամանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով