Արցախ-Հայաստան և հակառակը ցամաքային անխափան կապը, որը Կարմիր գիծ է (էր), սկսեց հատվել դեռևս 2022 թ.-ի օգոստոսին, երբ հանձնվեցին Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը, և առանց եռակողմ փաստաթղթի տեղափոխվեց Քաշաթաղի(Բերձոր) միջանցքը, փոխվեց միջանցքի գաղափարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մի կողմից՝ սովն ու անվտանգային լուրջ խնդիրները պիտի իշխանություններին պարտադրեն արագ և հաշվարկված միջանկյալ որոշումներ կայացնել, մյուս կողմից քաղաքական լուծում պետք է տալ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել իրավիճակի հանգուցալուծմանը: 

Հ.Հ.Գ. իսկ իրականում Արցախի ժողովուրդն իր որոշումը չի փոխել. չի դիմանում, քանզի դիմանալ նշանակում է հարմարվել, բայց համառորեն դիմակայում է և չի պատրաստվում հրաժարվել Արցախից: Արցախի ժողովուրդը յուրահատուկ է, չափազանց համառ ու արժանապատիվ, իմաստուն և չկա որևէ ուժ կամ անհատ, որ կկարողանա նրա կամքին հակառակ որոշում ընդունել…   

«ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈւՆ ԱՐՑԱԽԻ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ Ու ԿԵՍ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԱՌԱՋ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՎ ԱՅՆ ՓԱԿԵԼ ԻՐԱՎԱՍՈւ ՉԷ ՈՉ-ՈՔ: ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓԱՌԱՎՈՐ ՏԵՐԵՐԸ ԵՐԿՆՔՈւՄ ԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՄԵԿ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆՔ՝ ՇԱՐՈւՆԱԿԵԼ…»։  

Արևմտյան Հայաստանի կառավարությունը ունի հստակ տեսակետ, որ սեփական հողի վրա ապրող բնիկ ժողովուրդն է իր իրավունքների պատասխանատուն ու դրանց իրականացնողը և սա է հայ ազգի պարագան: Արցախը լինելով Հայաստան պետության նահանգ, Արևմտյան Հայաստանի Հանրապետությունից ստացել է ինքնավարության իրավունք և  կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Սա չի նշանակում, որ ինքը միայնակ է առկա մարտահրավերների առաջ: Մենք կիսում ենք բոլոր առկա և սպասվելիք մարտահրավերներն ու մենք միշտ կլինենք արցախցու կողքին և ինչպես առաջին Արցախյան պատերազմի ժամանակ՝ միայն մեր ուժերին վստահելով , նորից կազատագրենք մեր Հայրենիքն ու կկերտենք մեր ապագան միացյալ Հայաստան պետության դրոշի ներքո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով