21-րդ դարում անհնար է պատկերացնել պատերազմական իրավիճակ, որը չուղղորդվի տեղեկատվական պատերազմով։ Բացառություն չէ նաև Հայաստանի և Բաքվի միջև ընթացող տեղեկատվական պատերազմը, չնայած, որ երկրները պաշտոնապես պատերազմի մեջ չեն։ Ու ամեն անգամ, երբ ռազմական բախում է տեղի ունենում այս երկու երկրների միջև, տեղեկատվական պատերազմը ակտիվանում է։
Սոցիալական հարթակներում տեղեկատվական պատերազմը հնարավորություն է միջազգային հարթակներում վարկաբեկելու հակառակորդ պետությանը՝ ներկայացնելով որպես ագրեսոր, վտանգ ներկայացնող և հակաժողովրդավար, և երբեմն հենց այս պատճառով է սոցիալական մեդիայում պատերազմը կարևոր։
Western Armenia tv-ին ներկայացնում է տեղեկատվական փաստավավերագրություն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։
Տեսագրությունը կարող եք դիտել, մեր յութուբյան ալիքում․