Խոսքն դե-յուրե իր տարածքում՝ Արցախում Բաքվի գործողությունների մասին է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Մենք չենք ընդունում նման մեղադրանքները մեր հասցեին, հատկապես այն բանից հետո, երբ հայկական կողմը պաշտոնական որոշում է ընդունել Արցախը Բաքվի կազմում ճանաչելու մասին։ Դե յուրե, խոսքը հիմա Բաքվի գործողությունների մասին է իր տարածքում։ Ուստի մեր հասցեին նման մեղադրանքները բացարձակապես անհիմն են։
Դրանք որեւէ բանի վրա հիմնված չեն», ասել է Պեսկովը, կրկնելով Մոսկվայի նողկալի ատմազկան։ Ինչու ատմազկա, որովհետեւ չկա ստորագրված փաստաթուղթ Արցախի ազերբայդժանի մաս ճանաչելու մասին։ «Մեր զինվորականները Արցախում կատարում են կոնկրետ գործեր, կատարում են խաղաղապահի իրենց դերը, օգնում տարհանել քաղաքացիական բնակչությանը», ասել է նա։ Նշենք, որ եռակողմ հայտարարությունը չեղարկված չէ, ըստ այդ հայտարարության՝ ռուսական զորակազմի դերը հրադադարի պահպանումն է։Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը, մեր մերձավոր երկիրը, ասել է Պեսկովը։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը մարտահրավեր է նետում պարոն Պեսկովին և Պուտինին՝ մեզ ցույց տալ պաշտոնական փաստաթուղթ, որը կվկայի, որ Արցախը եղել է կամ գտնվում է Ադրբեջանի կազմում։
Արևմտյան Հայաստանը՝ միակ իրավաբանորեն լեգիտիմ կողմը, որը խոսում է Հայաստանի սահմանների, այդ թվում՝ Արցախի մասին, երբևէ չի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կպնդի, որ Արցախը կհանձնվի Ադրբեջանին։ Սակայն, այսպես կոչված, հայկական կուսակցությունը իրավաբանորեն չի ստորագրել այս տեսակի փաստաթուղթ: Քաղաքական հռչակագիրը՝ նույնիսկ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյայի կողմից, չունի իրավական կամ սահմանադրական արժեք: