Արցախի հայերը ադրբեջանական հարձակումից հետո կցանկանան հեռանալ տարածաշրջանից, և դա բնական է, քանի որ վերջին ամիսների ընթացքում նրանք ադրբեջանցիների կողմից ենթարկվել են սովի, նրանց եկեղեցիները և մշակութային ժառանգության այլ օբյեկտներն ավերվել են, քաղաքացիական անձինք գնդակոծության են ենթարկվել։ Այս մասին նշեց շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերշը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Արցախի դեմ Բաքվի հարձակման թեմայով քննարկման ժամանակ։
«Բնականաբար, նրանք վախենում են իրենց կյանքի համար․․․ Եթե էթնիկ (բնիկ) բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է», – արձանագրեց Վեյմերշը՝ շեշտելով, որ ԵՄ-ն որևէ գործողություն չի ձեռնարկում Արցախում էթնիկ զտումները կասեցնելու ուղղությամբ։