Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարել է «Դա միակ լեզուն է, որ հասկանում են Ալիևի նման ավտոկրատները։ ԵՄ-ն պետք է քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի հնարավորինս շուտ, որպեսզի Բաքվին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ։ Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի Արցախի քաղաքացիական բնակչությանը տեղահանելու համար: Մենք պետք է աջակցենք Հայաստանում երիտասարդ, բայց փխրուն ժողովրդավարությանը և այն ավելի մոտեցնենք ԵՄ-ին։ Արցախում էթնիկ զտումը կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության անկմանը։ Վիզայի ազատականացումը պետք է լինի առաջին կարևոր քայլը դեպի մերձեցում»,-եզրափակել է Բունդեսթագի պատգամավորը։Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ հենց այնպես չենք ընդունի այս սառնասիրտ ագրեսիան։ Բնականաբար, դա ներառում է նաև տնտեսական հարաբերությունների վերանայում, եթե երկիրը, որի հետ առևտուր ենք անում, դիմում է ռազմական ուժի», — զգուշացրել է նա: