Բաքվի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին գրել է Քերիմ Հասը, ով Ռուսաստանի ներքին և արտաքին, Թուրքիայի և Հայաստանի արտաքին քաղաքականության, Կենտրոնական Ասիայի և Կովկասի, Եվրասիայում էներգետիկ և անվտանգության քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով փորձագետ-վերլուծաբան է։ Նա տիրապետում է նաև հայերենին։ Western Armenia tv-ին ներկայացնում է նրա հոդվածից մի հատված։
Հուսով եմ կբացվի Բերձորի միջանցքը։ Սակայն Բաքվի կողմից Բերձորի միջանցքի բացումը Ակնաի հետ կապելը ցույց է տալիս, որ Բաքուն մշտապես խնդիրներ է հարուցելու այդ կապակցությամբ։ Եթե անգամ այն բացվի, ապա ալիևյան ռեժիմը պատրվակ կգտնի տարածաշրջանում խառնաշփոթ ստեղծելու համար։ Օրինակ ՝ Իտալական La Repubblica հեղինակավոր թերթի տվյալներով՝ Բաքուն բանակցություններ է վարում Իտալիայի հետ՝ տարբեր տեսակի ռազմական տեխնիկա, սպառազինություն և ռազմամթերթ գնելու համար, որի ընդհանուր արժողությունը տատանվում է 1-2 մլրդ եվրոյի մեջ։ Կարող ենք ենթադրել, որ Բաքուն, իրոք պատրաստվում է «խաղաղության»։