Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրական հանձնաժողովի կազմակերպած 28-րդ Zoom հանդիպումը։ Հանդիպման թեման էր ՝ «Արեւմտեան Հայաստանի իրավիճակը»։
Zoom հանդիպման ժամանակ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքվի հերթական ագրեսիայի հետևանքով Արևմտյան Հայաստանի նահանգ Արցախում տեղի ունեցած ողբերգալի իրադարձությունների մանրամասներ։ Հանդիպման ժամանակ ելույթ ունեցավ նաև շուշեցի Անուշ Հարությունյանը, ով նշեց , որ Բաքվի իշխանությունները, որոնք զուրկ են բարոյական նորմերից, թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը, որոնց թվում քիչ չեն նաև երեխաները: Թեկնածուները հայտնեցին, որ իրավիճակը շատ վատ է: Ազգային շահերից ելնելով՝ պետք է կոնկրետ գործողություններ արվեն, ոչ թե հույսը դնեն օտարի վրա։
Ամփոփելով՝ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը պարզաբանեց, որ Արևմտյան Հայաստանից բողոք կուղարկվի ՄԱԿ-ի քարտուղարություն և առաջարկում է ստեղծել ինքնապաշտպանության կառույցներ Հայաստանի ողջ տարածքում։
Կարող եք ուղղակիորեն աջակցել հայերի քաղաքացիական պաշտպանությանը՝ ուղարկելով ձեր օգնությունը
http://www.western-armenia.eu/ngarner/HAY_DJAMPA-Bon_de_soutien.pdf