Երևանի բուժաշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ եւ պահանջում են միջնորդել և կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը, իսկ բուժաշխատողների տեղափոխումն Արցախ::
Նրանց ձեռքին կան անգլալեզու պաստառներ. «Բուժաշխատողներն ուզում են մեկնել Արցախ», «Բոլորն ունեն առողջության իրավունք», «Բժիշկներն Արցախի հետ են», «Արեք ձեր գործը»: