ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ում միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Արցախի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական գործողություններին՝ ընգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայերի դեմ իրականացվող ցեղասպանությունը: Հեղինակը հիշեցնում է, որ 2021-ին նախագահ Բայդենը ցեղասպանություն է ճանաչել, որը տեղի է ունեցել 1915 թվականին՝ օկուպացված Արևմտյան Հայաստանում, այդ տարածքում իրենց հողերից հայերին արտաքսել են․ Իսկ Միացյալ Նահանգների մեկ դար շարունակվող լռությունը այս հարցի շուրջ տխուր հետևանքներ է ունեցել։
«Այսօր հայերը համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՝ Բայդենի կարիքն ունեն, որպեսզի կանգնեցնեն նոր ցեղասպանությունը, որը սկսվել է անցյալ ձմռանը և այժմ ավելի դաժան փուլ է թևակոխում: Սեպտեմբերի 19-ին, ամիսներ տևած շրջափակումից և Արցախի սահմանի երկայնքով ռազմական կուտակումներից հետո, ադրբեջանական զինուժը հարձակման է անցել: Օրվա ընթացքում ադրբեջանական զորքերը արագորեն կոտրել են տեղի պաշտպանությունը՝ սպանելով ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Կարճ ժամանակ անց անկայուն զինադադար է հայտարարվել»,- ասված է նյութում:
Նշվում է, որ ռմբակոծությունների դադարեցման դիմաց Բաքուն պահանջել է Արցախի բարձրագույն ղեկավարության կապիտուլյացիան և Արցախի իշխանությունների զինված ուժերի զինաթափումը:
«Քանի որ Բաքվի հաղթանակն ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, Արցախի տասնյակ խաղաղ հայեր հավաքվել էին Ստեփանակերտի օդանավակայանում՝ ձգտելով լքել իրենց նախնիների հողերը: Նրանք լիովին իրավունք ունեն զգուշանալ հաջորդ քայլերից, որոնք կարող է ձեռնարկել Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը: 2022 թվականի դեկտեմբերից Բաքուն արգելափակել է Բերձորի միջանցքը՝ Հայաստանի և Արցախի միջև միակ հաղորդակցությունը: Փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, լսելով երկու կողմերի փաստարկները, վճռել է, որ շրջափակումը «իրական և անխուսափելի սպառնալիք» է ստեղծել Արցախի հայ բնակչության առողջության և կյանքի համար»,- ասված է թերթում: Վերլուծության մեջ հիշեցվում է, որ շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտադիր հրամանը կատարելու փոխարեն, Բաքվիի անվտանգության ուժերը հունիսին կրկնապատկում են իրենց ջանքերը՝ ամբողջությամբ մեկուսացնելով անկլավը՝ կանխելով անգամ պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների առաքումը: Թերթն ընդգծում է, որ այդ ժամանակվանից ի վեր Ալիևը բազմիցս անտեսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի կոչերը՝ կատարելու դատարանի որոշումը: Նշվում է՝ Բաքուն հասկացել է, որ իր գործողությունների համար միջազգային հանրության կողմից լուրջ պատասխանատվություն չի կրի:
Լուիս Մորենո Օկամպոի հոդվածը ամբողջությամբ կարողեք կարդալ ` www.westernarmeniatv.com —ում․