Այսօր մենք երգելու ենք կյանքի մասին և պարելու ենք ուրախությունից։ Այս խոսքերով է Aty Guasu Grand Assembly գուարանական կազմակերպությունը, որը ներկայացնում է Բրազիլիայի բնիկ ժողովուրդներին, ողջունել  Գերագույն դատարանի որոշումը: Սեպտեմբերի 21-ին վերջինս մերժեց առաջարկված օրենքը`(https://reporterre.net/Au-Bresil-les-deputes-votent-un-texte-reduisant-la-protection-des-terres-indigenes), որն ուղղված էր  նախնիների բնիկ հողերի պաշտպանության և նոր բնիկ արգելոցների ճանաչման սահմանափակմանը  : «Ագրոբիզնեսի խոշոր պարտություն». Եթե ​​այս տեքստը, որը հայտնի է որպես «Ժամանակային շրջանակ», ընդունվեր, Բրազիլիայի բնիկ ժողովուրդները, չէին կարողանա ապացուցել, որ ապրում են իրենց հողերում 1988 թվականի հոկտեմբերի 5-ից՝ գործող Սահմանադրության ստորագրման օրվանից, և  իրավունք չէին ունա  այդ հողերը պաշտոնապես քարտեզագրել և պաշտպանել։ Այսպիսով, միլիոնավոր հեկտարների բնիկ հողերի գողությունը կօրինականացվեր, պարզաբանվում է Survival International-ի՝ (https://www.survivalinternational.fr/actu/13736), որը բնիկների շարժման դաշնակից կազմակերպություն է, մամուլի հաղորդագրության մեջ: ՀԿ-ի հետազոտությունների և շահերի պաշտպանության տնօրեն Ֆիոնա Ուոթսոնի համար «սա պատմական և կարևոր հաղթանակ է Բրազիլիայի բնիկ ժողովուրդների համար և հսկայական պարտություն ագրոբիզնեսի լոբբիի համար»: Ատի Գուասուն, իր հերթին, վստահեցրել է, որ բնիկ ժողովուրդներն այժմ կշարունակեն իրենց պայքարը իրենց հողերի պաշտպանության համար «նույն վճռականությամբ և նույն ուժով, ինչ անցյալում»: