Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Արցախից ստացվում են երեխաների գլխատման եւ ավագ տղաներին ու տղամարդկանց կանանցից եւ երեխաներից բաժանելու պատմություններ։ Մենք հուսով ենք, որ դա ճիշտ չէ, բայց հիմքեր ունենք կարծելու, որ այդպես է։ Բաքուն մշտապես հայերի հետ վարվել է բարբարոսության այդ մակարդակով, հատկապես 2016, 2020 եւ 2022թթ. պատերազմների ժամանակ։ Այդ երկիրը կառավարում են մարդիկ, որոնք չեն թաքցնում իրենց ներքին ատելությունը հայերի հանդեպ։

Նման գազանությունները տարածված էին նաեւ ցեղասպանության ժամանակ։ Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ, օրինակ, երբ սերբական զորքերը զավթեցին Սրեբրենիցան 1995թ. (եւս մեկ ցեղասպանություն, որին նպաստեցին Արեւմուտքի տատանումները)։ Երեխաներին գլխատեցին, տղամարդկանց եւ ավագ տարիքի տղաներին առանձնացրին՝ հաշվեհարդար տեսնելու համար։  Զանգվածային բռնաբարություն։ Հանցագործներն արբած էին իշխանությամբ եւ ատելությամբ։

Դե ինչ, աշխարհ, ահա Բաքուն, որին աջակցեցիր ու արդարացրիր՝ չնայած ցեղասպանության գծով փորձագետների եւ ցեղասպանության կանխման հարցերով զբաղվող կազմակերպությունների բազմաթիվ նախազգուշացումներին։ Մենք հասկանում ենք՝ Բաքվի նավթով հարուստ երկիր, Իրանի թշնամի, ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա լինելը, բայց արդյոք այս ամենն իսկապես արժեր այն բանին, որպեսզի ձեր հոգին վաճառեիք եւ դավաճանեիք մի ամբողջ ժողովրդի։ Իհարկե ոչ։ Եվ այնուամենայնիվ,  մենք այստեղ ենք։

Եկեք երբեք չմոռանանք համաշխարհային առաջնորդների ագահությունը, վախկոտությունը եւ (որոշ դեպքերում) չարությունը, որոնք 2020 թվականից ձեւացնում են, թե  Բաքուն  մի ինչ-որ այլ բան է՝ ահաբեկչական պետությունից բացի, որը ցեղասպանություն է կատարում։

Եկեք երբեք չմոռանանք ցեղասպանությանն այդ հանցակցության մասին։