Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմերը Արցախում սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ:
Այս մասին տեղեկացրել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հավելելով, որ բնակիչները նաև դիմել են կոմիտե՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով:
Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 22-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմերը տարհանել են վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված 9 քաղաքացի:
Կոմիտըից նշել են, որ թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվեր, ռազմական գործողությունները թողել են զգալի հետեւանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն::
«Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց ցորենի ալյուրի եւ առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռների միաժամանակյա փոխադրում Լաչինի միջանցքով և Ակնաի ճանապարհով:
Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական եւ քաղաքացիական հիվանդանոցներում, 28 հազար մանկական տակդիր է բաժանվել, 200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանը, 1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնը` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար, 500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար»,- նշված է ԿԽՄԿ հաղորդագրությամ մեջ՝ ընդգծելով, որ վերջին ամիսների, պայմանավորված տարածաշրջանը ծանր հումանիտար իրավիճակով, գրեթե անհասանելի են եղել առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները: ԿԽՄԿ-ն նախատեսում է մեծացնել իր աջակցության ծավալները և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների մատակարարման վերաբերյալ: