ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Ռոյթերս միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է , որ ժողովուրդը չի ուզում ապրել Բաքվի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը:
Նա ասել է, որ պարզ չէ, թե 120 հազար արցախցիները երբ կտեղափոխվեն Բերձորի միջանցքով:
«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես խայտառակություն և ամոթ հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, մեր ճակատագրի պատասխանատուները մի օր պիտի պատասխան տան Աստծո առաջ իրենց մեղքերի համար»,-ասել է նա:
Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ Արցախը երբեք մաս չի կազմել, մաս չի կազմում և չի լինելու Ադրբեջանի կազմում: Ցեղասպանությունը կամ էթնիկ զտումները առիթ չեն հանդիսանա հայկական տարածքների ապօրինի յուրաանւմ համար: Արևմտյան Հայաստանի կառավարությունը ցավում է, որ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի իշխանությունները ի սկզբանե մերժել են Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը 1894-1923 թվականների Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունից հետո, բայց նույնիսկ այս ժխտումը չխանգարեց Արևմտյան Հայաստանի հայերին բոլոր կառույցների՝ այդ թվում միջազգային կառույցների, առջև իր իրավունքները պաշտպանելու.