Սեպտեմբերի 23-ին հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Բեռնի տաճարի հրապարակում՝ պահանջելու դադարեցնել «ադրբեջանական ագրեսիան Արցախում»։ Նրանք Համադաշնությունից պահանջում էին ավելի համարձակ որոշումներ ընդունել Արցախի հայերի պաշտպանության հարցում։
Բանախոսներն ընդգծեցին, որ եվրոպական երկրների լուռ համաձայնության հովանու ներքո տեղի է ունենում ցեղասպանություն։ Նրանք ընդգծեցին , որ պատերազմի ֆինանսավորումը տեղի է ունեցել Բաքվի պետական նավթագազային SOCAR ընկերության կողմից, որը ռեսուրսները ձեռք է բերել ՝ եվրոպական երկրներում նավթի և գազի վաճառքի շնորհիվ։Շվեյցարիայի խորհրդարանի սոցիալիստներից Լորենս Ռիել ՖԵԼՄԱՆն իր ելույթում նշել է. «Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ռմբակոծությունների ծախսերը վճարվում են Շվեյցարիայում վաստակած գումարներից»։
Բանախոսը նշեց, որ Արցախի 120,000 հայեր գտնվում են էթնիկ զտումների վտանգի տակ և զրկված են իրենց բոլոր հիմնական կարիքներից:
Նշենք, որ ցույցին մասնակցել և իրենց աջակցությունն են հայտնել ազգային և կանտոնային բազմաթիվ խորհրդարանականներ, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։