Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Արցախի  բնակչության հումանիտար կարիքները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։

«Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հատկացրել 15 մլն շվեդական կրոն՝ հոգալու Արցախի ժողովրդի հումանիտար կարիքները՝ այդ թվում և բժշկական տրանսպորտը, սննդամթերքն ու գումարային նվիրատվությունները»,- հայտնել է դեսպանը։