Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը շարունակելու է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով փոխհատուցել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին պատճառված նյութական և ֆիզիկական վնասները։

Արևմտյան Հայաստանի Նախագահի  գրասենյակը կզբաղվի Արցախի քաղաքացիներից դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ։

Հիշեցնենք, որ Արմենակ Աբրահամայանը 2022 թ․ արդեն իսկ հավաքագրել և ուղարկել է Շուշիից տեղահանված անձանց շուրջ 40 դիմումներ։ Վերջինիս վերաբերյալ դատական գործն ընթացքի մեջ է։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2014 թվականի մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որը երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքական իշխանությանը  վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին։