Արևմտյան Հայաստանի կառավարությունը կոչ է անում բռնի տեղահանված արցախցիներին նախքան իրենց տներից դուրս գալը անպայման վերցնել անձը հաստատող փաստաթղթերը, գույքի սեփականության իրավունքի հետ կապված բոլոր փասթողթերի բնօրինակները, լուսանկարել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված շենք-շինությունները։
Վերջիններս Միջազգային իրավապաշտպան մարմիններին դիմումներ և պահանջներ ներկայացնելուց հետո դատական գործերի իրեղեն ապացույցներ և հիմքեր կարող են հանդիսանալ։
Արցախի դեմ Բաքվի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած անձինք չունեն «փախստականի» իրավական կարգավիճակ։ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնևի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։ Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի և չափանիշների ձեռնարկ»- ի 144-145-րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ և ովքեր ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որևէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)։