Սեպտեմբերի 27-ին լուր էր տարածվեցին, որ Ռուբեն Վարդանյանին՝ Հայաստան-Արցախ սահմանն անցնելիս ադրբեջանցիները ձերբակալել են։ Վարդանյանի հետ դեռևս չեն կարողանում որևէ կապ հաստատել, տարածված տեղեկությունը դեռ հնարավոր չի հերքել կամ հաստատել:
Որոշ ժամանակ անց Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես եկավ հայատարարությամբ․
«Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Բաքվի իշխանությունների կողմից՝ այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։
Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:
Ավելի ուշ ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին գրել է․
«Ռուբեն Վարդանյանը բերման է ենթարկվել Հակարիի կամուրջն անցնելիս»։