Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ X-ի իր միկրոբլոգում Բերբոքը գրել է, որ հազարավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ Լեռնային Ղարաբաղում այնքան վախեցած են իրենց ֆիզիկական կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում, քան ճանապարհ ընկնել դեպի Հայաստան՝ հաճախ միայն ամենաանհրաժեշտ իրերով և ամբողջովին լեփ-լեցուն մեքենաներով:

«Յուրաքանչյուր ժամ նրանց թիվն ավելանում է: Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպիսին է Արցախում մարդկանց վիճակը։ Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն և տեղում միջազգային հանրության աչքերն ու ականջները: Մենք մեր գործընկերների հետ աշխատելու ենք հնարավորինս արագ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ։ Վստահության ապացույց առ այն, որ Բաքուն լրջորեն է վերաբերվում Արցախի ժողովրդի անվտանգության և բարեկեցության իր խոստումներին, կլիներ այն, եթե Բաքուն թույլ տար միջազգային դիտորդների ներկայությունը։ Գրեթե ամեն ինչ դեռ պակասում է։ Բերձորի միջանցքով օգնությունը չպետք է մարդկանց հասնի մաս-մաս, այլ հուսալիորեն և միշտ։ Ես որոշել եմ ԿԽՄԿ միջոցով մեր մարդասիրական օգնությունը 2-ից դարձնել 5 մլն եվրո»,- գրել է Անալենա Բերբոքը։