Մենք կոչ ենք անում Բաքվին ապահովել միջազգային մուտք դեպի Արցախ՝ ապահովելու անհրաժեշտ օգնության ավելի արդյունավետ առաքումը, ինչպես նաև անկախ մոնիտորինգ, թե ինչ է կատարվում և ինչպես են վերաբերվում բնակչությանը։ Այս մասին ՝ սեպտեմբերի 27-ին, ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Նրա խոսքով, ամենակարևոր կետերից մեկը վստահության ամրապնդման միջոցառումներն են, որոնց կապակցությամբ նա կոչ է արել Բաքվին կատարել իր պարտավորությունները, որոնք «կախված են հրադադարին համաձայնած Արցախի հայկական ուժերին համընդհանուր համաներման առաջարկից»։