Բաքուն ունի  Արցախից մի քանի հարյուր հայերի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել տարբեր հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է «Ռոյթերսը» ՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին»։ Ընդ որում, Բաքվի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Բաքվի իշխանությունները սկսել են Արցախում բնակվող հայերի գրանցման գործընթացը՝ նրանց իրավական կարգավիճակը որոշելու նպատակով:  «Այդ գործունեության շրջանակներում առաջին փուլում նախատեսվում է Արցախի  տնտեսական շրջանում բնակվող հայ բնակիչների գրանցում»,– ասված է վարչակազմի հաղորդագրության մեջ:

«Արևմտյան Հայաստանի» հեռուստաընկերությունը  տեղյակ չէ, թե ով է Բաքվի իշխանություններին տվել հայերի ցուցակները։