ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը շեշտել է քաղաքացիների տեղաշարժի, սննդի, դեղորայքի մատակարարումների համար Բերձորի միջանցքն ամբողջությամբ բաց պահելու անհրաժեշտությունը:
Ս. Փաուերն այս մասին ընդգծել է Արևելյան Հայաստան այցից հետո իր հայտարարությունում:
«Բերձորի միջանցքը պետք է ամբողջությամբ և մշտապես բաց մնա, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն գնալ և վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները կարողանան տեսնել և բավարարել կարիքները տեղում»,-նշել է Ս. Փաուերը: ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շեշտել է Բաքվի պարտավորությունը՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, հարգելու մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործ ակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Արևելյան Հայաստան էին ժամանել սեպտեմբերի 25-ին:
Նրանք այցելել էին նաև Կոռնիձոր, Ս. Փաուերն անձամբ էր շփվել բռնի տեղահանված քաղաքացիների հետ, ծանոթացել իրավիճակին: