Western Armenia TV-ի «Արցախյան քրոնիկոն» շարքի այսօրվա բաժնում․
Ադրբեջանական կողմը, պահանջել է Դավիթ Բաբայանի ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Բաբայանը։Հայտարարության մեջ նշվում է․
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ։Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Բաքվի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։Աստված օրհնի մեր ժողովրդին: