Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան անարգել հեռանալու տարածաշրջանից, իսկ ցանկության դեպքում` վերադառնալու այնտեղ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն, ինչպես և նախկինում, մտահոգված է տարածաշրջանում հումանիտար իրավիճակով և կոչ է անում ապահովել Արցախումում մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը։